Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները հակասում են ՀԳՀԾ-ին
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը հինգշաբթի օրը, քննադատելով ԻԻՀ-ի դեմ նոր շրջափակումներ սահմանելու ԱՄՆ-ի վարչակազմի վերջին քայլն, ասաց. «Վաշինգտոնի կողմից սահմանված շրջափակումները ոտնահարում են ՀԳՀԾ-ն»:
ԱՄՆ գանձապահության նախարարությունն ԻԻՀ-ի դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերի շրջագծում երեքշաբթի օրը իրանցի և արտասահմանցի 18 անձանց ու նաև կառույցների անունները տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչվելու պատճառով ներառեց շրջափակումների ցուցակում:
Իրանական կառույցների ու անձանց դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները գործադրվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը երկրորդ անգամ հաստատեց միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն անցած մայիսի 17-ին Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչվելու պատրվակով իրանական ու չինական 7 ընկերությունների և անձանց անունները ներառեց իր շրջափակումների ցուցակում:
ԻԻՀ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռներն ատոմային մարտագլխիկներ կրելու նպատակով նախագծված չեն և Իրանն ատոմային զենքի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության առաջնորդի կրոնական հրամանագրով միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է: Իրանը նաև հայտարարել է, որ լիովին հավատարիմ է Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ին: