ԿՀՎ-ի ղեկավար.«Մոսկվան միջամտում է ԱՄՆ-ի ներքին գործերին»
https://parstoday.ir/hy/news/world-i67818-ԿՀՎ_ի_ղեկավար._Մոսկվան_միջամտում_է_ԱՄՆ_ի_ներքին_գործերին
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարը մեկ անգամ ևս Մոսկվային մեղադրել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2017 10:43 Asia/Tehran
  • ԿՀՎ-ի ղեկավար.«Մոսկվան միջամտում է ԱՄՆ-ի ներքին գործերին»

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարը մեկ անգամ ևս Մոսկվային մեղադրել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեջ:

Լոնդոնում հրատարակվող Գարդիան օրաթերթի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն ասել է.«ՌԴ-ն շարունակում է միջամտել ԱՄՆ-ի ներքին հարցերին, որպեսզի բարդություններ ստեղծի այդ երկրի համար»:

Կրկնելով 2016թ. նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփի և իր մեձավորների ՌԴ-ի հետ կապի խնդիրը ԿՀՎ-ի ղեկավարն ասել է.«Համոզված եմ, որ ՌԴ-ն միջամտել է ընտրություններում, ինչի բերումով բարդ իրավիճակ է տիրում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում»:

Միջին Արևելքում հիմական ուժ համարվող Իրանի դեմ կրկնելով Թրամփի բացասական դիրքորոշումները Պոմպեոն հավաստել է.«Իրանին դիմակայելու միջոց գտնելու համար ԱՄՆ նախագահը համագործակցում է Իսրայելի և Պարսից ծոցի տարածաշրջանի մի շարք երկրների հետ»: