Սինոնիտաբնակ ավանների կառուցումը դատապարտող հաղորդագրություն
Պաղեստինի կառավարությունը դատապարտել է Երուսաղեմի հյուսիսային շրջանում Սիոնիստական Ռեժիմի կողմից 1100 բնակարանների կառուցման որոշումը:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ հինգշաբթի օրը Պաղեստինի կառավարության խոսնակ Յուսեֆ Ալ-Մահմուդը հայտարարել է.«Անցած օրերի ընթացքում Ալ-Աղսա մզկիթի հարցով Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի միջև առակա լարվածությամբ հանդերձ այդ ռեժիմի կողմից նոր բնակարաններ կառուցելու որոշումը ավելի կբորբոքի ստեղծված լարվածությունը»:
Հուլիսի 20-ին Ռամալլահի և Ալ-Աղսա մզկիթի շրջանները միմյանցից բաժանելու նպատակով Սիոնիստական ռեժիմը վավերացրել է 1100 բնակարանների կառուցման նախագիծը»:
Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի ավանաշինության գործունեությունը: