Մամուլի տեսություն 22-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i67900-Մամուլի_տեսություն_22_07_2017
ԱՄՆ-ի նախագահը թիմ է ձևավորել ՝ առաջիկա եռամսյակում ՀԳՀԾ-ի հարցում Իրանի քայլերի մասին բացասական զեկույց ներկայացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 13:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   22-07-2017

ԱՄՆ-ի նախագահը թիմ է ձևավորել ՝ առաջիկա եռամսյակում ՀԳՀԾ-ի հարցում Իրանի քայլերի մասին բացասական զեկույց ներկայացնելու համար:

«Ջամե Ջամ»

Երբ Թրամփը շրջանցում է Պետքարտուղարությանը

 

Արևմտյան մի լրատվամիջոց հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահը թիմ է ձևավորել ՝ առաջիկա եռամսյակում ՀԳՀԾ-ի հարցում Իրանի քայլերի մասին բացասական զեկույց ներկայացնելու համար:

ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո, այդ երկրի նախագահ ՝ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնում իր վստահելի մարդկանցից մի թիմ է կազմել ՝ առաջիկա ամիսներին Իրանի անհավատարմության մասին զեկույց ներկայացնելու համար: Թրամփի համոզմամբ, պետքարտուղարությունը թերացել է ՀԳՀԾ-ի հարցում Իրանի անհավատարմության հարցը հաստատելու գործում:

 

«Ռեսալաթ»
Ռիաբկով.«ԱՄՆ-ը չի վերացնելու հակառուսական պատժամիջոցները»

 

Սերգեյ Ռիաբկովի ասածով, Ռուսաստանն ինչ էլ, որ անի, նույնիսկ ԱՄՆ-ի բոլոր պայմաններն ընդունելու դեպքում, հակառուսական պատժամիջոցները չեն վերանալու»:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, նույնիսկ եթե Մոսկվան սպիտակ դրոշ թափահարի, Վաշինգտոնը շարունակելու է պահպանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները: Ռիաբկովի հավաստմամբ, ամերիկացի սենատորները փորձում են տարբեր պատրվակներով պահպանել պատժամիջոցները:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Մոսկվան իրավունք ունի փոխադարձաբար պատասխանել ԱՄՆ-ի քայլերին, սակայն ոչ ոք չի կարող ճնշումներ գործադրելով առաջ շարժվել»:

«Այն երկրները, որոնք փորձում են անօրինական ներկայացնել Մոսկվայի փոխադարձ քայլերը, սխալվում են: Ռուսաստանի պատասխանը չի հակասում միջազգային օրենքներին: Իրողությունն այն է , որ մեր դիրքորոշումը պայմանավորված է ազգային շահերի պաշտպանության սկզբունքով»-ասել է Ռիաբկովը:

 

«Իրան»

Էմիրությունները Կատարին մեղադրել է Եմենում Ալ-Ղաիդայի հետ համագործակցության մեջ

 

Կատարը հայտարարել է, որ փաստեր ունի այն մասին, որ իր կայքերը կոտրվել են էմիրությունների կողմից: Միաժամանակ Մոսկվայում Էմիրությունների դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը ՝որպես Եմենում արաբական կոալիցիայի անդամ երկիր, Ալ-Ղաիդային  գաղտնի տեղեկություններ է տվել Էմիրությունների զինվորների մասին: Մոսկվայում Կատարի դեսպանը հայտարարել է, որ տեղյակ է եղել այդ երկրում կոալիցիոն ուժերի տեղաշարժերի մասին : Նա նույնիսկ նշել է, որ Կատարում կան մարդիկ , որոնք Եմենում, Լիբիայում ու Սիրիայում որոշակի օպերացիաների հրաման են տալիս: Դա այն դեպքում, երբ Կատարի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ ՂԱՆԱ գործակալության կայքը կոտրելու համար օգտագործված ինտերնետային հասցեները պատկանել են Էմիրություններին սակայն միայն Էմիրությունների պետայրերի համագործակցությամբ, հնարավոր չէ հայտնաբերել հաքերներին:

 

 

«Ալիք»

Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանը. Իրանցի փորձագետ

 

«Հայ-իրանական հսկայական ներուժ կա, որը չի մտել գործառնական դաշտ և չի իրականացվել»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Նրա խոսքով, եթե Հայաստան- Իրան երկաթուղու, իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերն ավելի իրատեսական դառնան և Հայաստանում քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգալիորեն կընդլայնվեն, այդ հանգամանքը կարող է նպաստել նաև տարածաշրջանային կայունության մակարդակի ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ասուլիսին ներկա իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ չափազանց կարևոր շեշտադրում էր սա:

«Ըստ էության, կարծում եմ, որ այդ երկու ծրագրերի իրականացման  պարագայում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն կբարձրանա, ոչ միայն շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաև սա պետք է համարել իրանական կողմի ակնարկ առ այն, որ եթե Իրանը Հայաստանում ունենա իր համար տնտեսական կարևորություն ներկայացնող նման խոշոր ծրագրեր, ապա նաև որոշակիորեն իրանական կողմը պատրաստ է ուժեղացնելու մեր անվտանգության համակարգը՝ պաշտպանելու  նախ և առաջ սեփական տնտեսական շահերը մեր երկրում»:

Խոսելով Հայաստան-Իրան, Ադրբեջան-Իրան երկաթգծերի ծրագրերի մասին, իրանցի փորձագետն ասաց, որ եթե Իրանը Ադրբեջանի հետ երկաթուղին դիտարկում է Ռուսաստանի հետ կապվելու միջոց, Հայաստանի հետ երկաթուղին՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա:

Նա նշեց, այսօր քննարկվում է նաև Իրաքի հյուսիսով ելք դեպի Եվրոպա ծրագիրը: Իրանցի փորձագետը հիշեցրեց, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղղին փաստացիորեն անցնում է Թուրքիայով:Էհսան Հուշմանդն ասաց, որ Ադրեջանի հետ երկաթուղու կառուցումը Իրանը տեսնում է միայն Ադրբեջանի ֆինանսավորմամբ:

 

news.am

Ֆիլիպինների կոնգրեսը երկարացրել է ռազմական դրությունը երկրի հարավում

 

 

Ֆիլիպինների կոնգրեսի պատգամավորները քվեարկել են Մինդանաո հարավային նահանգում ռազմական դրությունը մինչեւ 2017-ի վերջ երկարացնելու օգտին, հայտնում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ նախաձեռնությունը աջակցել է 261 պատգամավոր, ինչը գերազանցել է որոշման ընդունման համար անհրաժեշտ երկու երրորդի նիշը։

Նշում են, որ երկրի անվտանգության ծառայությունները խորհուրդ են տվել կոնգրեսին երկարացնել ռազմական դրությունը Մինդանաոյում, որտեղ աճում է ԻՊ-ի զինյալների ազդեցությունը։

 

 

aysor.am

Շոն Սփայսերն ասել է, թե ինչու է լքել Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնը

 

Սպիտակ տան մամուլի արդեն նախկին խոսնակ Շոն Սփայսերը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու է որոշել լքել պաշտոնը, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Ես մտածեցի, որ դա բխում է հասարակայնության հետ կապերի մեր բաժնի, մեր մամուլի ծառայության շահերից, որպեսզի շատ խոհարար չլինի մեկ խոհանոցում», - ասել է Սփայսերը։

Միևնույն ժամանակ ավելի վաղ հաղորդվել էր, որ նա լքել է իր պաշտոնն Էնթոնի Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում նշանակելու որոշման պատճառով։ Սփայսերի պաշտոնին նշանակվել է նրա տեղակալ Սառա Սանդերսը։

«Նա (նախագահ Թրամփը) ցանկանում էր նոր մարդիկ ներգրավել, որպեսզի լավացնի հաղորդակցությունների գծով բաժնի աշխատանքը, ես էլ որոշեցի խորհուրդ տալ նախագահին հնարավորություն տալ Էնթոնիին ու Սառային սկսել մաքուր էջից», - ասել է Սփայսերը: