ԱՄՆ-ը շարունակում է հակաիրանական քայլերը տարբեր պատրվակներով
Շարունակելով ՀԳՀԾի-ի դեմ իր քայլերն, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է հակաիրանական նոր շրջափակումների մասին:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Դոնալդ Թրամփն Իրանին զգուշացրել է , որ եթե ազատ չարձակվեն Իրանում կալանավորված ամերիկացի լրտեսները, ապա Թեհրանը լուրջ խնդիրների առջև է հայտնվելու»:
Թրամփն Իրանից պահանջել է արտահանձնել՝ ըստ ամերիկացի պետայրերի հայտարարության, տասը տարի առաջ Իրանում անհետացած FBI-ի նախկին սպա Ռոբերթ Լևինսոնին:
Թրամփը Թեհրանից պահանջել է ազատ արձակել նաև Սիամաք Նամազիին և նրա հորը ՝ Բաղեր Նամազիին:
Դա այն դեպքում, երբ Իրանը ձերբակալվածների լրտեսության մասին փաստաթղթեր ունի:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ տեղեկություն չունի անօրինական կերպով Պարսից ծոցի Քիշ կղզի անցած Լևինսոնի ճակատագրի մասին: