ԱՄՆ-ը շարունակում է հակաիրանական քայլերը տարբեր պատրվակներով
https://parstoday.ir/hy/news/world-i67906-ԱՄՆ_ը_շարունակում_է_հակաիրանական_քայլերը_տարբեր_պատրվակներով
Շարունակելով ՀԳՀԾի-ի դեմ իր քայլերն, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է հակաիրանական նոր շրջափակումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 13:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը շարունակում է հակաիրանական քայլերը տարբեր պատրվակներով

Շարունակելով ՀԳՀԾի-ի դեմ իր քայլերն, ԱՄՆ նախագահը տեղեկացրել է հակաիրանական նոր շրջափակումների մասին:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ  հայտարարել է.«Դոնալդ Թրամփն Իրանին զգուշացրել է , որ եթե ազատ չարձակվեն Իրանում կալանավորված ամերիկացի լրտեսները, ապա Թեհրանը լուրջ խնդիրների առջև է հայտնվելու»:

Թրամփն Իրանից պահանջել է արտահանձնել՝ ըստ ամերիկացի պետայրերի հայտարարության, տասը տարի առաջ Իրանում անհետացած FBI-ի նախկին սպա Ռոբերթ Լևինսոնին:

Թրամփը Թեհրանից պահանջել է ազատ արձակել նաև Սիամաք Նամազիին և նրա հորը ՝ Բաղեր Նամազիին:

Դա այն դեպքում, երբ Իրանը ձերբակալվածների լրտեսության մասին փաստաթղթեր ունի:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ տեղեկություն չունի անօրինական կերպով Պարսից ծոցի Քիշ կղզի անցած Լևինսոնի ճակատագրի մասին: