Նախազգուշացում ՀԳՀԾ-ի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամներից մեկը ԱՄՆ նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ:
IRNA-ի հետ զրույցում, Քելսի Դաունփորթն ասել է.«ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի թշնամական քայլերը ԱՄՆ-ն կմեկուսացնեն աշխարհից»:
Քելսի Դաունփորթը հավելել է.«Թրամփը ՀԳՀԾ-ն փոխարինող ոչ մի տարբերակ չունի և Սպիտակ տան ցանկացած միակողմանի քայլ կարող է հարուցել Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի դժգոհությունը»:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունների կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ՝ Իրանի հավատարմության հաստատումը և միաժամանակ այդ երկրի կողմից հակաիրանական շրջափակումների կիրառումը բացահայտ պատգամ են փոխանցում միջազգային հանրությանը կապված Սպիտակ տան խախտումների հետ:
ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը մի խմբի հանձնարարել է՝ նախադրյալներ ստեղծել հայտարարելու, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Դա այն դեպքում, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն անցած շաբաթ խոստովանել էր, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները կատարել է: