Նախազգուշացում ՀԳՀԾ-ի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i67924-Նախազգուշացում_ՀԳՀԾ_ի_դեմ_Սպիտակ_տան_միակողմանի_քայլերի_կապակցությամբ
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամներից մեկը ԱՄՆ նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 14:36 Asia/Tehran
  • Նախազգուշացում ՀԳՀԾ-ի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամներից մեկը ԱՄՆ նախագահին զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Սպիտակ տան միակողմանի քայլերի կապակցությամբ:

IRNA-ի հետ զրույցում, Քելսի Դաունփորթն ասել է.«ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի թշնամական քայլերը ԱՄՆ-ն կմեկուսացնեն աշխարհից»:

Քելսի Դաունփորթը հավելել է.«Թրամփը  ՀԳՀԾ-ն փոխարինող ոչ մի տարբերակ չունի և Սպիտակ տան ցանկացած միակողմանի քայլ կարող է հարուցել Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի դժգոհությունը»:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունների կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ՝ Իրանի հավատարմության հաստատումը և միաժամանակ այդ երկրի կողմից հակաիրանական շրջափակումների կիրառումը բացահայտ պատգամ են փոխանցում միջազգային հանրությանը կապված Սպիտակ տան խախտումների հետ:

ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը մի խմբի հանձնարարել է՝ նախադրյալներ ստեղծել հայտարարելու, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Դա այն դեպքում, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն անցած շաբաթ խոստովանել էր, որ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները կատարել է: