Մակրոնի վարկանիշը 1 ամսում կտրուկ նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i67954-Մակրոնի_վարկանիշը_1_ամսում_կտրուկ_նվազել_է
Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ նվազել՝ իջնելով 10 տոկոսով: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով Journal du Dimanche-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 07:08 Asia/Tehran
  • Մակրոնի վարկանիշը 1 ամսում կտրուկ նվազել է

Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ նվազել՝ իջնելով 10 տոկոսով: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով Journal du Dimanche-ին:

Իշխանության ղեկին 3 ամսվա ընթացքում այսքան կտրուկ նվազել էր միայն Ժակ Շիրակի նկատմամբ վստահությունը 1995 թվականին: Նման տվյալներ ստացվել են «Ifop» կենտրոնի իրականացրած հարցումների միջոցով: 

Մակրոնի նկատմամբ ժողովրդի վստահությունը տոկոսներով կազմել էր 54: Այս արդյունքները կարելի է բացատրել պաշտպանության բյուջեի շուրջ ձևավորված սկանդալով և Մակրոնի՝ նախագահական պարտականությունները լավ չկատարելու վերաբերյալ հասարակության մտավախություններով:

operativ.am