Ցույցեր Ստամբուլում՝ Էրդողանի դեմ
Էրդողանի քաղաքականությունների դեմ ուղղված և հացադուլ հայտարարած երկու անձանց հետ զորակցության նպատակով Ստամբուլում կազմակերպված ցույցի ընթցաքում Թուրքիայի ոստիկանության ուժերի միջամտությունից հետո տեղի են ունեցել բախումներ:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի ոստիկանության ուժերի աշխատակիցները հացադուլ հայտարարած զույգեր՝ Սամիհ Օզաքչայի և Նուրիա Գոլմանի հետ զորակցության նպատակով Ստամբուլում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար օգտվել են արցունքաբեր գազից ու ջրցան սարքերից և բերման ենթարկել ավելի քան 40 ցուցարարների:
Հիշյալ զույգը բողոքելով Թուրքիայի 2016 թվականի հուլիսի 16-ի հեղաշրջման հարցում Գյուլենի հետ համագործակցության մեղադրանքով իրենց աշխատանքից հեռացվելու դեմ, չորս ամիս է ինչ հացադուլ է հայտարարել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի:
Դատարանն անցած տարվա հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով անցած ամիս գրականության 35-ամյա դասախոս Նուրիա Գոլմանի ու տարրական դպրոցի ուսուցիչ 28-ամյա Սամիհ Օզաքչայի դեմ խափանման միջոցը փոխեց կալանքի:
Թուրքիայի կառավարությունը հավակնում է, որ անցած տարվա հուլիսի 15-ի հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենի խումբը: Գյուլենը մերժել է Թուրքիայի կառավարության այդ մեղադրանքը: