Կրեմլը հակազդել է Սպիտակ տան հակառուսական նոր շրջափակումներին
https://parstoday.ir/hy/news/world-i68082-Կրեմլը_հակազդել_է_Սպիտակ_տան_հակառուսական_նոր_շրջափակումներին
Կրեմլի խոսնակը ԱՄՆ-ի հակառուսական նոր շրջափակումները ոչ կառուցողական ու վնասակար է համարել կողմերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 15:17 Asia/Tehran
  • Կրեմլը հակազդել է Սպիտակ տան հակառուսական նոր շրջափակումներին

Կրեմլի խոսնակը ԱՄՆ-ի հակառուսական նոր շրջափակումները ոչ կառուցողական ու վնասակար է համարել կողմերի համար:

Ֆրանսպրեսս գործակալության փոխանցմամբ երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«ԱՄՆ-ի հակառուսական նոր շրջափակումները, որոնք պետք է երեքշաբթի օրը քվեարկության դրվի կոնգրեսում վնասելու են երկու երկրների շահերին և վնասակար են երկկողմ հարաբերությունների պահպանման ու զարգացման համար»:

«Մոսկվան Վաշինգտոնի այդ քայլը անընդունելի ու բացասական է համարում»․ հավելել է Պեսկովը:

Շաբաթ՝ հուլիսի 22-ին ԱՄՆ սենատի և ներկայացուցիչների պալատի հանրապետական ու դեմոկրատական պատգամավորները համաձայնության են եկել Իրանի, ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր շրջափակումներ սահմանելու շուրջ:

ԱՄՆ սենատը նոր շրջափակումների օրենքը վավերացրել է հունիսի 15-ին, սակայն հանրապետականների կողմից շրջափակումների փաթեթին Հյուսիսային Կորեայի ներառման մասին ներկայացված առաջարկի բերումով ներկայացուցիչների պալատում դրա մասին քվեարկությունը հետաձգվել է»: