Էրդողանի պատասխանը՝ ԱՄՆ-ի դժգոհությանը
https://parstoday.ir/hy/news/world-i68100-Էրդողանի_պատասխանը_ԱՄՆ_ի_դժգոհությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ի կողմից անհանգստանալու համար՝ կապված Անկարայի և Մոսկվայի բանակցությունների հետ ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրներ գնելու հարցով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2017 07:29 Asia/Tehran
  • Էրդողանի պատասխանը՝ ԱՄՆ-ի դժգոհությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ի կողմից անհանգստանալու համար՝ կապված Անկարայի և Մոսկվայի բանակցությունների հետ ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրներ գնելու հարցով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Նախօրեին ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթա-հրթիռային համալիրների գնումը Վաշինգտոնում անհանգստության առիթ է դարձել:

«Ինչո՞ւ դա պետք է անհանգստություն առաջացնի: Ամեն երկիր պետք է որոշակի քայլեր անի իր անվտանգությունն ապահովելու համար: Որ կողմից այդ քայլերը հնարավոր է ապահովել, այդ կողմ էլ գնում են քայլերը»,- նշել է Թուրքիայի նախագահը:

operativ.am/