Բողոքի ցույցեր ՝ ԱՄՆ-ում առողջապահության և կրթության ոլորտների բյուջեների կրճատման դեմ
ԱՄՆ-ի Չիկագո և Սոլթ Լեյք սիթի քաղաքներում երկու առանձին բողոքի ցույցի մասնակիցները բողոքել են առողջապահության և կրթության ոլորտների բյուջեները կրճատելու Սպիտակ տան քաղաքականության դեմ:
«Deseret News» կայքի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Յութա նահանգի Սոլթ Լեյք սիթի քաղաքի ցուցարարները կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են «Օբամա քեյր» բուժապահովագրական նախագծի փոխարինումը:
Միաժամանակ, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում 600 ցուցարարներ բողոքել են քաղաքի մանկապարտեզների բյուջեի կրճատման և ծախսերի ավելացման դեմ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը մեծացրել է երկրի ռազմական բյուջեն ՝ կրճատելով երկրի առողջապահության և կրթության ոլորտների բյուջեները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս քվեարկել է 2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ ռազմական բյուջեն 696 միլիարդ դոլարի բարձրացնելու օրինագծի օգտին: