Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին` նոր սառը պատերազմ ծագելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i68244-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_նոր_սառը_պատերազմ_ծագելու_կապակցությամբ
 ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչն ասել է.«ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը նշանակում է աշխարհը տանել դեպի սառը պատերազմ»: Այս մասին Մոսկվայից հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 13:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին` նոր  սառը պատերազմ ծագելու կապակցությամբ

 ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչն ասել է.«ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը նշանակում է աշխարհը տանել դեպի սառը պատերազմ»: Այս մասին Մոսկվայից հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ֆրանց Կլինցևիչը այսօր ԱՄՆ-ի ընդունած  նոր պատժամիջոցների օրինագիծը նմանեցրել է «Ջեքսոն-Վենիկ» հակառուսական օրենքին, որն ընդունվել էր 1974 թվականին: Այդ օրենքի համաձայն` ԱՄՆ-ն առևտրի սահմանափակումներ էր մտցնում այն երկրների հետ, որոնք Վաշինգտոնի կարծիքով խախտում էին  մարդու իրավունքները:

ԱՄՆ Կոնգրեսը 38 տարի անց 2012 թվականին նոյեմբերի 21-ին պաշտոնապես չեղյալ հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ այդ օրենքը:

Ֆրանց Կլինցևիչն ասել է.«Եթե նոր պատժամիջոցները գործադրման հանձնվեն , Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները կհայտնվեն լուրջ խոչընդոտների առջև»:

Կլինցևիչը հստակեցրել է.«Եթե այս օրենքը գործադրման հանձնվի, միջազգային կարևոր հարցերում, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվա-Վաշինգտոն համագործակցությունները մեծապես կտուժեն»: