Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին` նոր սառը պատերազմ ծագելու կապակցությամբ
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչն ասել է.«ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը նշանակում է աշխարհը տանել դեպի սառը պատերազմ»: Այս մասին Մոսկվայից հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ֆրանց Կլինցևիչը այսօր ԱՄՆ-ի ընդունած նոր պատժամիջոցների օրինագիծը նմանեցրել է «Ջեքսոն-Վենիկ» հակառուսական օրենքին, որն ընդունվել էր 1974 թվականին: Այդ օրենքի համաձայն` ԱՄՆ-ն առևտրի սահմանափակումներ էր մտցնում այն երկրների հետ, որոնք Վաշինգտոնի կարծիքով խախտում էին մարդու իրավունքները:
ԱՄՆ Կոնգրեսը 38 տարի անց 2012 թվականին նոյեմբերի 21-ին պաշտոնապես չեղյալ հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ այդ օրենքը:
Ֆրանց Կլինցևիչն ասել է.«Եթե նոր պատժամիջոցները գործադրման հանձնվեն , Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները կհայտնվեն լուրջ խոչընդոտների առջև»:
Կլինցևիչը հստակեցրել է.«Եթե այս օրենքը գործադրման հանձնվի, միջազգային կարևոր հարցերում, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվա-Վաշինգտոն համագործակցությունները մեծապես կտուժեն»: