Փարիզը արձագանքել է ԱՄՆ-ի ընդունած նոր պատժամիջոցների օրինագծին
https://parstoday.ir/hy/news/world-i68252-Փարիզը_արձագանքել_է_ԱՄՆ_ի_ընդունած_նոր_պատժամիջոցների_օրինագծին
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է,որ ԱՄՆ-ի կողմից ընդունված Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 14:48 Asia/Tehran
  • Փարիզը արձագանքել է ԱՄՆ-ի ընդունած նոր պատժամիջոցների օրինագծին

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է,որ ԱՄՆ-ի կողմից ընդունված Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Reuters լրատվական գործակալությունը Փարիզից հաղորդել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է,-«Իրանի ,ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի ընդունած օրինագիծը հակասում է միջազգային իրավունքի նորմերին»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը իր հաղորդագրության մեջ ընդգծել է.«Հաշվի առնելով  այդ պատժամիջոցների հավանական ազդեցությունը Եվրոպայի քաղաքացիների և եվրոպական ընկերությունների վրա, անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել Եվրամիությունում»:

Ռուսական գազը Եվրոպա փոխադրող «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում է: Հատկանշական է, որ այդ նախագծում ներդրում են կատարել մի քանի ֆրանսիական ընկերություններ, այդ թվում Engie ընկերությունը: