Ռուսաստանը սպառնացել է ամերիկացի դիվանագետներին արտաքսել այդ երկրից
Ռուսաստանի ԱԳՆ մի պաշտոնյա ասել է.-«Եթէ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վավերացնի Ռուսաստանի դեմ Կոնգրեսի կողմից կիրառած շրջափակումների նախագիծը, ապա Մոսկվան հակադարձելով այդ քայլին, 35 ամերիկացի դիվանագետների կարտաքսի այդ երկրից»:
Մոսկվայում հրատարակվող Կոմերսանտ օրաթերթը, վկայակոչելով մի ռուս դիվանագետի, որը չի ցանկացել բացահայտել իր անունը հաղորդել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կպատասխանի ԱՄՆ-ի քայլերին:
Ռուս դիվանագետի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայի Սերեբրյենի Բոր տարածքում առգրավել ԱՄՆ-ի դեսպանատան վիլաները: ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումների համաձայն Ռուսաստանը չի կարող Վաշինգտոնում և Նյու Յորքում առգրավված իր դիվանագիտական կալվածները հետ ստանալ:
Օրաթերթը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է որոշ շրջափակումներ սահմանել ԱՄՆ-ի դեմ: