Ռուսաստանը սպառնացել է ամերիկացի դիվանագետներին արտաքսել այդ երկրից
https://parstoday.ir/hy/news/world-i68314-Ռուսաստանը_սպառնացել_է_ամերիկացի_դիվանագետներին_արտաքսել_այդ_երկրից
Ռուսաստանի ԱԳՆ մի պաշտոնյա ասել է.-«Եթէ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վավերացնի Ռուսաստանի դեմ Կոնգրեսի կողմից կիրառած շրջափակումների նախագիծը, ապա Մոսկվան հակադարձելով այդ քայլին, 35 ամերիկացի դիվանագետների կարտաքսի այդ երկրից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 12:40 Asia/Tehran

Ռուսաստանի ԱԳՆ մի պաշտոնյա ասել է.-«Եթէ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վավերացնի Ռուսաստանի դեմ Կոնգրեսի կողմից կիրառած շրջափակումների նախագիծը, ապա Մոսկվան հակադարձելով այդ քայլին, 35 ամերիկացի դիվանագետների կարտաքսի այդ երկրից»:

Մոսկվայում հրատարակվող Կոմերսանտ օրաթերթը, վկայակոչելով  մի ռուս դիվանագետի, որը չի ցանկացել բացահայտել իր անունը հաղորդել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կպատասխանի ԱՄՆ-ի քայլերին:

Ռուս դիվանագետի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայի Սերեբրյենի Բոր տարածքում առգրավել ԱՄՆ-ի դեսպանատան  վիլաները: ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումների համաձայն Ռուսաստանը չի կարող Վաշինգտոնում և Նյու Յորքում  առգրավված իր դիվանագիտական կալվածները հետ ստանալ:

Օրաթերթը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է որոշ շրջափակումներ սահմանել ԱՄՆ-ի դեմ: