ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահները քննարկել են համագործակցությունն անվտանգության ոլորտում
ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Աֆղանստանի բանակի ու ոստիկանության ամրապնդման խնդիրները: Այս մասին հաղորդում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:
Օբաման առանձնացրել է Աֆղանստանի հարեւանների հետ աշխատանքում նախագահ Ղանիի առաջնորդությունը, որի նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է եւ «Թալիբանի» հետ հաշտության գործընթացի առաջ մղումը:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններ այս տարի եւ հայտարարել, որ մտադիր են օգտագործել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու Բրյուսելում նախարարական ժողովը՝ «Աֆղանստանում խաղաղության ու կայունության միջազգային աջակցությունը հաստատելու համար»: