ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահները քննարկել են համագործակցությունն անվտանգության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i6838-ԱՄՆ_ի_եւ_Աֆղանստանի_նախագահները_քննարկել_են_համագործակցությունն_անվտանգության_ոլորտում
ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Աֆղանստանի բանակի ու ոստիկանության ամրապնդման խնդիրները: Այս մասին հաղորդում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 09:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահները քննարկել են համագործակցությունն անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Աֆղանստանի բանակի ու ոստիկանության ամրապնդման խնդիրները: Այս մասին հաղորդում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

Օբաման առանձնացրել է Աֆղանստանի հարեւանների հետ աշխատանքում նախագահ Ղանիի առաջնորդությունը, որի նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է եւ «Թալիբանի» հետ հաշտության գործընթացի առաջ մղումը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններ այս տարի եւ հայտարարել, որ մտադիր են օգտագործել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու Բրյուսելում նախարարական ժողովը՝ «Աֆղանստանում խաղաղության ու կայունության միջազգային աջակցությունը հաստատելու համար»: