Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ-ի դեսպանը
Հուլիս 28, 2017 14:38 Asia/Tehran
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թաֆթը:
ՌԴ ԱԳՆ-ը ԱՄՆ-ի դեսպանին է հանձնել ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը պատկանող կալվածների առգրավման մասին նոտա:
Մոսկվան որոշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը կրճատել 455 հոգու:
Ռուսաստանը որոշել է օգոստոսին Մոսկվայի Սերեբրյենի Բոր տարածքում և Դարոժնի պողոտայում առգրավել ԱՄՆ-ին պատկանող կալվածները:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատը վավերացրեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների օրինագիծը:
Պիտակ