ԵՄ. Հյուսիսային Կորեան միջազգային սպառնալիք է
https://parstoday.ir/hy/news/world-i68416-ԵՄ._Հյուսիսային_Կորեան_միջազգային_սպառնալիք_է
Փխենյանի ուրբաթ օրվա հրթիռային փորձարկումից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան միջազգային խաղաղության ու անվտանգության համար լուրջ սպառնալիք է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 03:03 Asia/Tehran
  • ԵՄ. Հյուսիսային Կորեան միջազգային սպառնալիք է

Փխենյանի ուրբաթ օրվա հրթիռային փորձարկումից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան միջազգային խաղաղության ու անվտանգության համար լուրջ սպառնալիք է:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԵՄ-ն ուրբաթ գիշեր մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը միանշանակ ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում հստակեցված միջազգային պարտավորությունները:

ԵՄ-ն Հյուսիսային Կորեային կոչ է արել հրաժարվել ցանկացած սադրիչ քայլից, որը կհանգեցնի տարածաշրջանային ու համաշխարհային լարվածության առավել սրմանը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին առաջիկա օրերին Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկման հարցը քննարկելու է Հարավային Կորեայի և այդ միության գործընկեր այլ երկրների ԱԳ նախարարների հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ գիշեր տեղեկացրեց, որ Փխենյանն ուրբաթ օրը միջմայրցամաքային բալիստիկ տեսակի հրթիռ է փորձարկել:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի ընդգծմամբ այդ հրթիռը վայր է ընկել ճապոնիայի տնտեսական հատուկ գոտու ջրերում: