ԱՄՆ-ում հակասիոնիստական ցույցեր են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i68444-ԱՄՆ_ում_հակասիոնիստական_ցույցեր_են_անցկացվել
ԱՄՆ-ում բնակվող իսլամական երկրների որոշ թվով քաղաքացիներ ցույց են անցկացրել ի նշան պաշտպանության Պաղեստինի ժողովրդի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 09:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հակասիոնիստական ցույցեր են անցկացվել

ԱՄՆ-ում բնակվող իսլամական երկրների որոշ թվով քաղաքացիներ ցույց են անցկացրել ի նշան պաշտպանության Պաղեստինի ժողովրդի:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ մի խումբ մուսուլմաններ ուրբաթ օրը հավաքական աղոթք են անցկացրել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան շենքի առջև: Մուսուլմանների հավաքն անց է կացվել ոստիկանությն խիստ վերահսկողության պայմաններում: 

Բողոքարարները դատապարտել են Ալ-Աղսա Մզկիթի դեմ Իսրայելի զավթողական քաղաքականությունները և ընդգծել են, որ կշարունակեն հովանավորել Երուսաղեմ քաղաքի իսլամական ինքնության պահպանման շարժումը:

Օկուպացված Պաղեստինում հուլիսի 14-ից 16-ը Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցինեի միջև բախումների և դրանից հետո, Բենիամին Նեթանյահույի հրամանով Ալ-Աղսա մզկիթի դռները փակվելու հետևանքով, Պաղեստինում լարվածություններն ավելի են սրվել: