Կլիմայական փոփոխությունների եւ փախստականների խնդիրները՝ Դավոսի գլխավոր թեմաներից
https://parstoday.ir/hy/news/world-i685-Կլիմայական_փոփոխությունների_եւ_փախստականների_խնդիրները_Դավոսի_գլխավոր_թեմաներից
Կլիմայական փոփոխությունների խնդիրը դարձել է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեմաներից մեկը, հաղորդում է Euronews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 07:43 Asia/Tehran
  • Կլիմայական փոփոխությունների եւ փախստականների խնդիրները՝ Դավոսի գլխավոր թեմաներից

Կլիմայական փոփոխությունների խնդիրը դարձել է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեմաներից մեկը, հաղորդում է Euronews-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում տնտեսական զարգացումը կարող է ընդհատվել, եթե գլոբալ տաքացումը սահմանափակելուն միտված ծրագրերը չիրականացվեն:

Աշխարհի բազմաթիվ երկրներ բախվում են բնական աղետների հետ, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսություններին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ բնական աղետները հաճախակի կդառնան ջերմաստիճանի եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը զուգահեռ:

Համաժողովի ընթացքում խոսվել է նաեւ Եվրամիության ապագայի մասին: Ինչպես նշել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, «ոչ ոք չի ցանկանում, որ պատմական նվաճումներն ու Եվրոպայի խաղաղ, բարեկեցիկ կյանքը բախվի փախստականների խնդրի հետ եւ կործանվի»:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ ապրիլին համաշխարհային առաջնորդները կհանդիպեն Փարիզում՝ կայուն զարգացման վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու նպատակով:

«Այսօր Եվրոպայում կան լուրջ խնդիրներ կապված հարյուր հազարավոր ներգաղթյալների հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե խոսք գնա միլիարդների մասին: Վերջ ի վերջո դա պատերազմի եւ խաղաղության հարց է, եւ ես կարծում եմ, որ այդ համաձայնագիրը անվտանգության հիմնասյուներից մեկն է»,-հայտարարել է Ֆաբիուսը:

galatv.am

23/1/2016