Թուրք ընդդիմադիր կուսակցապետին ներկայացրել են Նոբելյան մրցանակի թեկնածու
https://parstoday.ir/hy/news/world-i68512-Թուրք_ընդդիմադիր_կուսակցապետին_ներկայացրել_են_Նոբելյան_մրցանակի_թեկնածու
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»  (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել է Նոբելյան մրցանակի թեկնածու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 06:52 Asia/Tehran
  • Թուրք ընդդիմադիր կուսակցապետին ներկայացրել են Նոբելյան մրցանակի թեկնածու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»  (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել է Նոբելյան մրցանակի թեկնածու:

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Գյուրսել Թեքինը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրենց կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել է Նոբելյան մրցանակի թեկնածու։

Նա շեշտել է, թե Քեմալ Քըլըչդարօղլուն նման պատվի է արժանացել «Արդարություն» քայլերթն իրականացնելու, ժողովրդավարության, իրավունքի ու խաղաղության համար ակտիվ պայքարի համար։

Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ծնվել է Դերսիմում։ Ըստ թուրքական մամուլի Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայուհի է։ Քըլըչդարօղլուն եւս չի ժխտել մոր հայ լինելու մասին հարցերը՝ ասելով, որ թե կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունի մայրը։

 NEWS.am