Մամուլի տեսություն 31-07-2017
ՀՀ նախագահ.«Հայաստանն ապահով դարպաս է դեպի Եվրոպա»
Այսօր «Շարղ» օրաթերթի գլխավոր էջում լույս էր տեսել ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանի հետ օրաթերթի թղթակցի վարած հարցազրույցը, որը տեղի էր ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, Հայաստանի նախագահի Իրան կատարելիք այցի սեմին:
«Շարղ»
ՀՀ նախագահ.«Հայաստանն ապահով դարպաս է դեպի Եվրոպա»
Ինչպես հայտարարվել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդրմնակալությանը մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս առիթով «Շարղ» օրաթերթը հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ: Օրաթերթն անդրադաձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու այդ երկրի նախագահի ծավալած գործունեությանը գրելով.
«Կարելի է հայտարարել, որ Հայաստանը և Իրանը աշխարհի հանրությանն ապացուցել են, որ կրոնական տարբեր դավանանքների հետևորդները կարող են ապրել խաղաղ պայմաններում, որն էլ տարբեր ոլորտներում նպաստելու է երկու երկրի ժողովուրդների միջև համագործակցության զարգացմանը»-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ավելացրել է.«2017 թվականը հոբելյանական տարի է : Նշվում է երկու երկրի միջև դիվանագաիտական հարաբերությունների 25-ամյակը: Անցյալ 25 տարիներին, Իրանի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները հարաճուն ընթացք են ունեցել»
«Իրանը և Հայաստանը գտնվում են տարածաշրջանում, որտեղ կան ահաբեկիչներ: Ուստի անհրաժեշտ է , որպեսզի միջազգային հանրությունը միասնաբար քայլի անվտանգության հաստատման ուղղությամբ: Իմ կարծիքով, Հայաստանը և Իրանը համակարծիք են այն հարցում, որ երկու երկրի միջազգային քաղաքականությունը հիմնված է արդարության սկզբունքի վրա»-նշել է Սերժ Սարգսյանը:
«Կոչ եմ անում երկու երկրի ժողովուրդներին, որ պահպանեն հազարամյակներում ձևավորված երկու երկրի միջև ամուր կամպերը : Ուստի պետք է նոր հազարամյակում հարստացնել այդ փոխհարաբերությունները».-եզրափակել է ՀՀ նախագահը:
Իրանի մամուլի ուշադրության կենտրոնում է եղել Իրանի հոգևոր առաջնորդի և Հաջջի ուխտագնացության պատասխանատուների հանդիպումը և մեծարգո առաջնորդի ունեցած ելույթը: Այդ մասին են հաղորդել բոլոր օրաթերթերը ներառյալ ՝«Աֆթաբ», «Աբրար» ,«Էըթեմադ» , «Էթելաաթ» ,«Իրան», «Բահար» , «Թեջարաթ» , «Թաֆահոմ» , «Սանաաթ» , «Ջավան» , «Ջոմհուրի էսլամի» , «Հեմայաթ» , «Ռեսալաթ» , «Ռոզան» , «Շարղ» , «Շահրվանդ» և այլ օրաթերթերը:
«Իրան»
Իրանի հոգևոր առաջնորդ.«Պետք է ապահովել բոլոր ուխտավորների անվտանգությունը, բարեկեցությունն ու անդորրը»
Հաջջի պատասխանատուների հետ հանդիպմանը Նորին Վսեմություն առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Անմոռանալի է այն ցավն ու կսկիծը, որ մնացին իրանցիների սրտում 1394 թվականի Հաջջի ուխտագնացությունից: Հաջջը նպաստավոր առիթ է ԱՄՆ չարանենգ նպատակների ու Ալ-Աղսա մզկիթի մասին կողմնորոշվելու հարցում»:
«Հաջջի ուխտավորների անվտանգության ապահովումը հյուրընկալող երկրի պարտականությունն է»ավելացրել է Այաթոլլահ Խամենեին:
«Ռեսալաթ»
Գաբրիելը նախազգուշացրել է Սպիտակ տանը
Վերջին օրերին, եվրոպացի պետայրերը հայտնել են իրենց անհամաձայնությունը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նկատմամբ: Ամենախստաոճ նախազգուշացումը հնչել է Գերմանիայի կառավարության կողմից:
Քննադատելով ԱՄՆ Սենատում հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրինագծի վավերացումը, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է«Դրանից տուժելու են նաև եվրոպական ընկերությունները»: Զիգմար Գաբրիելը պահանջել է Ռուսասատանի նկատմամբ որդեգրել առավել համադրված քաղաքականություն:
«Իրողությունն այն է, որ մենք բնավ չենք ընդունելու եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի արտասահմանյան պատժամիջոցների կիրառումը: Այդ մասին գիտի նաև Դոնալդ Թրամփը: Պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը չի կարող լինել ներքին էներգիան, արդյունաբերությունն ու արտահանումների շահերը պաշտպանելու միջոց: Այժմ գործընթացը շարունակելու մասին որոշում կայացնողը հենց Թրամփն է»-ասել է Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Զիգմար Գաբրիելը:
«Ալիք»
Թուրքական զորքերը մտել են Սիրիա
Թուրքական զորքերը մտել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական Քոբանի շրջանը. ըստ «yerkir.am»-ի` հայտնում է քրդական Firat գործակալությունը: Դա տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, ըստ գործակալության, նախազգուշացրել են, որ պատասխան գործողությունների կդիմեն, եթե Թուրքիան զորքերը դուրս չբերի Քոբանիից:
Ի դեպ, Թուրքիան դեռևս պաշտոնապես չի հաստատել իր այդ քայլը: Հունիսի վերջին թուրքական Milliyet թերթը հաղորդել էր, որ թուրքական ԶՈւ-ն ավարտել է Քրդական բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում ցամաքային գործողություն սկսելու նախապատրաստական աշխատանքները:
7or.am
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով և ճնշումներով:
Նոուերթը նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում բազմիցս քննադատել են Թուրքիայի իշխանություններին։
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Թուրքիայում ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավար կազմի և լրագրողների դեմ դատավարությանը։ Նա շեշտել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ Անկարան այս և նմանատիպ այլ դատավարություններում հարգանք ցուցաբերի խոսքի ազատության նկատմամբ և երաշխավորի արդար դատավարություն։ Նոուերթը նշել է, որ Թուրքիան պետք է ազատ արձակի այն լրագրողներին, որոնք ձերբակալվել են երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ դատավարության զարգացումներին ուշիուշով հետևում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը:
Աղբյուրը` Ermenihaber.am
news.am
ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանել
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նավթային հատվածի, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաների դեմ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Նշվում է, որ պատժամիջոցները կլինեն երկրում ազգային սահմանադիր ժողովի ընտրությունների պատասխանը։
Հուլիսի 30-ին Վենեսուելայում տեղի են ունեցել սահմանադիր ժողովի ընտրությունները։ Թեկնածուներից ոչ ոք երկրի ընդդիմության ներկայացուցիչ չէ։
lragir.am
Թրամփի խորհրդականները պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի դեմ. Politico
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին այս մասին Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են Politico թերթին, որոնց անունները չեն հայտնում: Նրանց տվյալներով՝ Սպիտակ տանը մշակվող միջոցները կարող են ներառել սահմանափակումներ առեւտրի բնագավառում, ինչպես նաեւ այլ տնտեսական պատժամիջոցներ:
Աղբյուրները հայտնել են, որ անցյալ հանգստյան օրերին կայացած քննարկումները հուլիսի 31-ին կշարունակվեն, իսկ վերջնական որոշումը կընդունվի շաբաթվա ընթացքում: «Սակայն այդ ներկայացուցիչները հավելել են, որ առայժմ շատ վաղ Է ասել, թե ինչպիսին կլինի նախագահի որոշումը»,- նշել Է հրատարակությունը: Սպիտակ տան ներկայացուցիչը թերթի հարցմանը չի պատասխանել:
Թրամփը բազմիցս քննադատության Է ենթարկել Չինաստանին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն ` ԿԺԴՀ-ի նկատմամբ նրա «անգործության» համար: Հուլիսի 29-ին նա վերստին հայտարարել Է Պեկինից իր «հիասթափության» մասին: «Մեր (ամերիկացի) նախկին հիմար ղեկավարները նրանց (չինացիներին) թույլ են տվել տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ վաստակել (երկկողմ) առեւտրից: Սակայն նրանք (Չինաստանի ղեկավարները) ոչինչ չեն անում մեզ համար Հյուսիսային Կորեայի հետ, սոսկ ասում են: Մենք այլեւս թույլ չենք տա, որ դա շարունակվի: Չինաստանը հեշտությա՛մբ կարող Է լուծել այդ խնդիրը»,- գրել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: