Հյուսիսային Կովկասի մասնագետներին գրավում են դեպի ՌԴ հեռավոր արևելյան շրջաններ
Ռուսաստանյան Հեռավոր արևելյան մարդկային կապիտալի զարգացման գործակալությունը մասնաճյուղ կբացի Հյուսիսային Կովկասում: Հաղորում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրությանը, որի հիմնական նպատակն է երկրի արևելյան շրջաններից բարձակարգ մասնագետների ներգրավումը:
Հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այդուամենայնիվ ընտրության պարագայում նախապատվությունը կտրվի տեղի կադրերին:
Նշվում է, որ գործակալության դիտարկող խորհուրդը հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ աջակցել է Հյուսիսային Կովկասի հարցերով փոխնախարար Օլեգ Խացաևի՝ Հյուսիսային Կովկասում մասնաշճյուղ բացելու առաջարկը: Ավելի վաղ Հյուսիսային Կովկասում մասնաճյուղ բացելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել գործակալության տնօրեն Վալենտին Տիմակովը:
Նշվում էր, որ ՌԴ հյուսիսկովկասյան շրջաններում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը, մասնավորապես այստեղ գործազրկության ցուցանիշը 10.18% է այն պարագայում, երբ ընդհանուր ռուսաստանյան մակարդակը չի գերազանցում 5.3 տոկոսը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նոսր բնակեցված հեռավոր արևելքում ներդրումային նախագծերի մեկնարկը առաջ կբերի աշխատուժի ընդալյնված պահանջարկ:
Մինչև 2020 թվականը, մասնավորապես կպահանջվի 50 հազար աշխատող, իսկ նրանց ընտանիքների հաշվառման պարագայում, նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի:
Տիմակովը նաև հայտարարել էր այն մասին, որ գործակալությունը գրասենյակներ կհիմնի Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Ամուրի վրա Կոմսոմոլսկում, և Բլագովեշչենսկում:
Հիշեցնենք՝ «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանի Հանրապետությունից նույնպես աշխատուժ էր արտահանվում ՌԴ, թեպետ ռուսաստանյան ծրագիրը կոչված էր ռուսազգի իրենց հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու։
Panorama.am
5/3/2016