Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է «Երուսաղեմը, Ալ-Աղսա մզկիթը և Պաղեստինը» թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Եռօրյա նիստին մասնակցել են ավելի քան 40 իսլամական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նիստում քննարկվում են Պաղեստինի օկուպացված տարածքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:
Իսլամական 14 երկրի ԱԳ նախարարներ, այդ թվում` Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, մասնակցել են նիստին:
Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նախագահ Թուրքիան սրբազան Երուսաղեմում բախումների ուժգնանալու հետևանքով առաջարկեց արտահերթ նիստ գումարել:
Երուսաղեմում վերջերս ծանր բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների ու սիոնիստ բանակայինների միջև:Այդ բախումները տեղի են ունեցել պաղեստինցիների կողմից Ալ-Աղսա մզկիթում սիոնիստական ռեժիմի անվտանգության քայլերի դեմ իրականացված բողոքի ակցիայի շրջանակում: