Բոգդանով. Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն անօրինական են
https://parstoday.ir/hy/news/world-i68758-Բոգդանով._Իրանի_և_Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_ի_շրջափակումներն_անօրինական_են
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն անօրինական է համարեկ ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները և ընդգծել, որ դրանց գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 03:04 Asia/Tehran
  • Բոգդանով. Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն անօրինական են

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն անօրինական է համարեկ ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները և ընդգծել, որ դրանց գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի Կոնգրեսն անցած շաբաթ Թեհրանի և Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունների շրջանակում վավերացրեց ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Բոգդանովը երեքշաբթի օրը Մոսկվայում ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «ԱՄՆ-ի նման թշնամական քայլերն ավելի են Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերություններում ծագած լարվածությունը»:

Բոգդանովը Թեհրանին ու Մոսկվային տարածաշրջանային երկու հզոր դաշնակիցներ համարելով, ասել է. «ԻԻՀ-ի և Ռուսաստանի համագործակցությունը բոլորի և հատկապես Սիրիայի համար դրական արդյունք է ունեցել»:

Ջաբերի Անսարիի և Բոգդանովի երեքշաբթի օրվա չորսժամյա բանակցությունը տեղի ունեցավ տարածաշրջանի վերջին զարգացումների և Սիրիայի հարցերի շուրջ Իրանի ու Ռուսաստանի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում: