Բոգդանով. Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն անօրինական են
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն անօրինական է համարեկ ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները և ընդգծել, որ դրանց գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ի Կոնգրեսն անցած շաբաթ Թեհրանի և Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունների շրջանակում վավերացրեց ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միխայիլ Բոգդանովը երեքշաբթի օրը Մոսկվայում ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «ԱՄՆ-ի նման թշնամական քայլերն ավելի են Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերություններում ծագած լարվածությունը»:
Բոգդանովը Թեհրանին ու Մոսկվային տարածաշրջանային երկու հզոր դաշնակիցներ համարելով, ասել է. «ԻԻՀ-ի և Ռուսաստանի համագործակցությունը բոլորի և հատկապես Սիրիայի համար դրական արդյունք է ունեցել»:
Ջաբերի Անսարիի և Բոգդանովի երեքշաբթի օրվա չորսժամյա բանակցությունը տեղի ունեցավ տարածաշրջանի վերջին զարգացումների և Սիրիայի հարցերի շուրջ Իրանի ու Ռուսաստանի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում: