Մոսկվա. ԱՄՆ-ն «գերեզման» ուղարկեց Մոսկվայի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը
https://parstoday.ir/hy/news/world-i68870-Մոսկվա._ԱՄՆ_ն_գերեզման_ուղարկեց_Մոսկվայի_հետ_կառուցողական_համագործակցության_հեռանկարը
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն արձագանքելով Մոսկվայի ու Թեհրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումների վավերացմանն, ասել է. «ԱՄՆ-ն «գերեզման» կտանի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 03:01 Asia/Tehran
  • Մոսկվա. ԱՄՆ-ն «գերեզման» ուղարկեց Մոսկվայի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն արձագանքելով Մոսկվայի ու Թեհրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումների վավերացմանն, ասել է. «ԱՄՆ-ն «գերեզման» կտանի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության հեռանկարը»:

Կոնստանտին Կոսաչևը չորեքշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ն կործանեց իր ամենախոշոր գործընկեր՝ Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության բոլոր շանսերը»:

«ԱՄՆ-ն այս շրջափակումները վավերացնելով ապացուցեց, որ հեռու է ժամանակակից աշխարհի իրականություններից»,-հավելել է Կոնստանտին Կոսաչևը:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը երեքշաբթի օրն անօրինական համարելով ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումներն, ընդգծել է. «Այս շրջափակումների գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին»:

ԱՄՆ Կոնգրեսն անցած շաբաթ վավերացրեց ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Այս նախագիծը չորեքշաբթի օրը ստորագրվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օրենքի ուժ ստացավ: