Սպիտակ տուն. Թրամփը պաշտպանում է Իրանի ու Ռուսաստանի դեմ խիստ նախաձեռնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i68872-Սպիտակ_տուն._Թրամփը_պաշտպանում_է_Իրանի_ու_Ռուսաստանի_դեմ_խիստ_նախաձեռնությունները
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը չորեքշաբթի օրը Թեհրանի ու Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունների շրջանակում հայտարարեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ խիստ նախաձեռնությունների կիրառումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 03:02 Asia/Tehran
  • Սպիտակ տուն. Թրամփը պաշտպանում է Իրանի ու Ռուսաստանի դեմ խիստ նախաձեռնությունները

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը չորեքշաբթի օրը Թեհրանի ու Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունների շրջանակում հայտարարեց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ խիստ նախաձեռնությունների կիրառումը»:

ԱՄՆ Կոնգրեսն անցած շաբաթ վավերացրեց ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Այս նախագիծը չորեքշաբթի օրը ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և օրենքի ուժ ստացավ:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը երեքշաբթի օրն անօրինական համարելով ԻԻՀ-ի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումներն, ընդգծել է. «Այս շրջափակումների գործադրումն առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին»:

Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես անօրինական համարելով Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները հայտարարել են, որ Վաշինգտոնը չպետք է հարվածի եվրոպացիների շահերին:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ավելի վաղ անդրադառնալով ահաբեկիչների դեմ պատերազմում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության հանդեպ Իրանի և Ռուսաստանի հովանավորությանն, ընդգծել էր. «Թրամփն ու նրա թիմակիցները քննարկում են Սիրիային պաշտպանելու պատճառով Իրանի և Ռուսաստանի դեմ առավել շրջափակումներ գործադրելու հնարավորությունը»: