Բրիտանիայի խորհրդարանի ավագ անդամը հաստատեց, որ Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ն
Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն ասաց. «Իրանը հարգել է միջուկային համաձայնության շրջագծում ստանձնած պարտավորությունները և Բրիտանիայի ու Իրանի խորհրդարանական բարեկամության խումբը ձգտում է, որպեսզի Բրիտանիան նույնպես կատարի միջուկային համաձայնության կապակցությամբ իր պարտավորությունները»:
Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռիչարդ Բեյքոնն ուրբաթ օրը Իրանի 12-րդ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելիս, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց. «Իրանի ու Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լիարժեք և դեսպանի մակարդակում են»:
«Երկու երկրի հարաբերությունները Հասան Ռոհանիի նախագահության երկրորդ շրջանում առավել դրական ու առավել արագ տեմպերով կընդլայնվեն»,-հույս հայտնեց Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը: