Բրիտանիայի խորհրդարանի ավագ անդամը հաստատեց, որ Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i68976-Բրիտանիայի_խորհրդարանի_ավագ_անդամը_հաստատեց_որ_Իրանը_գործադրել_է_ՀԳՀԾ_ն
Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն ասաց. «Իրանը հարգել է միջուկային համաձայնության շրջագծում ստանձնած պարտավորությունները և Բրիտանիայի ու Իրանի խորհրդարանական բարեկամության խումբը ձգտում է, որպեսզի Բրիտանիան նույնպես կատարի միջուկային համաձայնության կապակցությամբ իր պարտավորությունները»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 04, 2017 07:22 Asia/Tehran
  • Բրիտանիայի խորհրդարանի ավագ անդամը հաստատեց, որ Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ն

Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն ասաց. «Իրանը հարգել է միջուկային համաձայնության շրջագծում ստանձնած պարտավորությունները և Բրիտանիայի ու Իրանի խորհրդարանական բարեկամության խումբը ձգտում է, որպեսզի Բրիտանիան նույնպես կատարի միջուկային համաձայնության կապակցությամբ իր պարտավորությունները»:

Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռիչարդ Բեյքոնն ուրբաթ օրը Իրանի 12-րդ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելիս, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց. «Իրանի ու Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լիարժեք և դեսպանի մակարդակում են»:

«Երկու երկրի հարաբերությունները Հասան Ռոհանիի նախագահության երկրորդ շրջանում առավել դրական ու առավել արագ տեմպերով կընդլայնվեն»,-հույս հայտնեց Իրանի ու Բրիտանիայի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը: