CIA-ի նախկին տեղակալը հակաիրանական քաղաքականությունների կապակցությամբ զգուշացրեց Թրամփին
CIA-ի նախկին տեղակալն ԱՄՆ-ի նախագահին կոչ է արել տեղեկատվական կազմակերպությունների տվյալները հիմք չծառայեցնել հակաիրանական քաղաքականությունների համար:
CIA-ի նախկին տեղակալ Դեյվիդ Քոհենը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում տպագրված հոդվածում այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել տեղեկատվական վերլուծություններն Իրանի դեմ պատրվակների միջոց չծառայեցնել:
«ՀԳՀԾ-ի հետ կապված իր ցանկացած արդյունքի հանգելու կապակցությամբ ԱՄՆ-ի տեղեկատվական կազմակերպություններին ուղղված Թրամփի դիմումը քաղաքականացնելու է տեղեկատվական վերլուծություններն ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ»,-գրել է Դեյվիդ Քոհենը:
CIA-ի նախկին տեղակալի ընդգծմամբ, եթե քաղաքական ընկալվող տեղեկությունները հիմք ծառայեցնելով Թրամփը հրաժարվի 5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունից, եվրոպացի դաշնակիցներն այդ քայլում Վաշինգտոնին չեն ընկերակցի:
«Ֆարին Փալիսի» պարբերաթերթը վերջերս գրեց, որ Թրամփն իր մի խումբ մերձավորներին այդ թվում իր խորհրդականներից Ստիվ Բանոնին առաքելություն է տվել ՀԳՀԾ-ին Իրանի անհավատարմությունը հայտարարելու համար հող նախապատրաստել: