Աֆղան թալիբները հրաժարվում են Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից
https://parstoday.ir/hy/news/world-i6922-Աֆղան_թալիբները_հրաժարվում_են_Քաբուլի_հետ_խաղաղ_բանակցություններից
Աֆղանստանի «Թալիբան» շարժումը հրաժարվում է Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ֆրանս պրեսը»: «Մինչև օկուպացիան չվերանա, թալիբները չհեռացվեն սև ցուցակներից և կալանավորները չազատվեն, այս անօգուտ և շփոթեցնող բանակցությունները ոչ մի արդյունք չեն ունենա»,- գործակալությունը մեջբերում է աֆղան թաիլբների հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 18:29 Asia/Tehran
  • Աֆղան թալիբները հրաժարվում են Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից

Աֆղանստանի «Թալիբան» շարժումը հրաժարվում է Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ֆրանս պրեսը»: «Մինչև օկուպացիան չվերանա, թալիբները չհեռացվեն սև ցուցակներից և կալանավորները չազատվեն, այս անօգուտ և շփոթեցնող բանակցությունները ոչ մի արդյունք չեն ունենա»,- գործակալությունը մեջբերում է աֆղան թաիլբների հայտարարությունը:

Հունվարի 11-ին Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված թալիբների հետ ավելի վաղ ընդհատված կապերի «ճանապարհային քարտեզի» նախագծի վերսկսմանը:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ելույթ է ունեցել պակիստանական կողմի միջնորդությամբ Քաբուլի և «Թալիբան» շարժման միջև բանակցությունների վերսկսման առաջարկով:

Թալիբների և աֆղանական կողմի միջև ոչ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել «Մարի» պակիստանական լեռնային առողջարանում անցած տարվա հուլիսի 7-ին: Սակայն դրանից հետո կապերը խզվել են, քանի որ հայտնի է դարձել, որ 2013 թ. մահացել է թալիբների առաջնորդ Մոհամմադ Օմար մոլլան:

«Թալիբան»-ը ռադիկալ իսլամիստական շարժում է, որ գործում է Աֆղանստանում և Պակիստանում: Դրա գործունեությունը համարվում է ահաբեկչական և արգելված է մի շարք երկրներում: