ԱՄՆ-ն կարող է ավիահարված հասցնել Ֆիլիպինների տարածքին
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունն ուսումնասիրում է ծրագիրը, որը թույլ կտա ամերիկացի զինծառայողներին ավիահարվածներ հասցնել Ֆիլիպինների տարածքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Հարավարևելաասիական պետության տարածքում գրոհայինների դիրքերի գնդակոծման վերաբերյալ թույլտվությունը կարող է ստացվել արդեն երեքշաբթի՝ հավաքական ինքնապաշտպանության շրջանակում:
Ենթադրաբար, հարվածներն անօդաչու թռչող սարքերի միջոցով հասցվելու են Ֆիլիպինների հարավային կղզիներին, որտեղ ակտիվ գործում են իսլամիստները:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան օդուժի հետ մեկտեղ՝ ցամաքից գործողությանը կմասնակցեն նաև ֆիլիպինյան զորքերը:
Հիշեցնենք, որ ԻՊ-ին իրենց հավատարմությունը հայտնած «Մաուտե» և «Աբու Սայաֆ» խմբավորումները մայիսին ֆիլիպինյան Մինդանաո կղզում գրավել էին Մարավի քաղաքն ու բախման մեջ մտել կառավարական զորքերի հետ: Հայտնի է, որ քաղաքի ազատագրման գործողությունը դեռևս չի ավարտվել: Մայիսից առ այսօր բախումների զոհ է դարձել 369 մարդ:
tert.am