Ֆրանսիական իշխանությունները զինվորականների վրաերթը ծրագրված հարձակում են կոչել
https://parstoday.ir/hy/news/world-i69382-Ֆրանսիական_իշխանությունները_զինվորականների_վրաերթը_ծրագրված_հարձակում_են_կոչել
Փարիզի արվարձաններից մեկում զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործողությունը ծրագրված էր, կարծում է Լեւալուա-Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 09:08 Asia/Tehran
  • Ֆրանսիական իշխանությունները զինվորականների վրաերթը ծրագրված հարձակում են կոչել

Փարիզի արվարձաններից մեկում զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործողությունը ծրագրված էր, կարծում է Լեւալուա-Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ մեքենան կանգնած էր զորանոցի մոտ: Վարորդն ակնհայտորեն սպասում էր զինվորականների դուրս գալուն... Կարծում եմ, որ սա կարելի է ծրագրված հարձակում կոչել»,- BFMTV-ի եթերում ասել է Բալկանին:

Նա նշել է, որ շարունակում են որոնել BMW մակնիշի ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով 6 մարդ է տուժել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել:

News.am