Ձերբակալվել է Փարիզում ֆրանսացի բանակայինների վրա հարձակման հեղինակը
Օգոստոս 09, 2017 16:09 Asia/Tehran
Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ոստիկանները ճանաչել են այդ երկրի բանակայինների վրա հարձակվող անհատի ինքնությունը և Փարիզի արվարձանում ձերբակալել են նրան:
Ֆրանսիայի առաջին ռադիոկայանի հաղորդմամբ, այդ երկրի ոստիկանությունը դեռևս ոչ մի կարծիք չի հայտնել հարձակման մասին և հարձակման դրդապատճառի մասին:
Ըստ աղբյուրի, մի ավտոմեքենա այսօր մեծ արագությամբ հարձակվել է այդ երկրի մայրաքաղաքի հյուսիս-արևելյան արվարձանային Լեվալոի-փերեի կենտրոնում գտնվող զորակայանի վրա:
Վիրավորվել են վեց բանակայիններ: 20158 թվականի հունվարից ի վեր, Ֆրանսիայում բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնք 240 մարդկային կայնքեր են խլել:
Պիտակ