Օգոստոս 10, 2017 16:53 Asia/Tehran
  • Թուրքիայում տասնյակ լրագրողների ձերբակալության հրաման է տրվել

Ստամբուլի գլխավոր դաատախազը հրահանգել է ձերբակալել Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեջ մեղադրվող 35 լրագրողների:

Այսօր առավոտյան Թուրքիայի անվտանգության ուժերը սկսել են ձերբակալել այդ անձանց:

Ըստ այդ հաղորդման` հիշյալ անձինք դատավարության կենթարկվեն  Գյուլենի խմբի հետ գաղտնի կապի համար` Բայլոք (կոդավորված հաղորդագրություններ ուղարկող) համակարգչային ծրագրի օգտագործման մեղադրանքով:

Նշելի է, որ Բիրգուն օրաթերթի պատասխանատու տնօրեն Բուրք Էքիջին նույնպես այսօր առավոտյան ձերբակալվել է այդ երկրի կառավարության հրամանով:

Թուրքիայի հեղաշրջումից հետո աշխատանքից ազատվել են 111 հազար 240 պետական պաշտոնյաներ այդ թվում` բանակի սպաներ և ոստիկանության աշխատակիցներ: Իսկ 32 հազար 180 այլ պաշտոնյաների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:  

Թուրքիայի հեղաշրջումից հետո անցնող մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերից կարելի է թվել 150 հազար մարդու, այդ թվում` 160 լրագրողների ու պառլամենտի 12 պատգամավորների ձերբակալությունը և 139 լրատվամիջոցների աշխատանքի դադարեցումը:

Պիտակ