SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը անհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում
Մարտ 06, 2016 06:58 Asia/Tehran
SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 կապի արբանյակը, սակայն չի կարողացել հաջող վայրէջք կատարել օվկիանոսում տեղադրված հարթակի վրա, որի հետևանքով հարթակը կործանվել է:
Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, SpaceX-ում չէին սպասում, որ վայրէջքը հաջող կանցնի բարձր ուղեծրի պատճառով:
SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը Twitter-ում տեղեկացրել է, որ հրթիռը բարդ վայրէջք է կատարել` ընդգծելով, որ իրենք հույս չունեին, որ վայրէջքն ընդհանրապես կստացվի:
SpaceX-ը հինգերորդ փորձից արձակել է Falcon 9 հրթիռը Ֆլորիդայի տիեզերակայանից: Հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 արբանյակը:
tert.am
6/3/2016
Պիտակ