SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը անհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում
https://parstoday.ir/hy/news/world-i6949-spacex_ընկերության_falcon_9_հրթիռը_անհաջող_վայրէջք_է_կատարել_օվկիանոսում
SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 կապի արբանյակը, սակայն չի կարողացել հաջող վայրէջք կատարել օվկիանոսում տեղադրված հարթակի վրա, որի հետևանքով հարթակը կործանվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 06:58 Asia/Tehran
  • SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը անհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 կապի արբանյակը, սակայն չի կարողացել հաջող վայրէջք կատարել օվկիանոսում տեղադրված հարթակի վրա, որի հետևանքով հարթակը կործանվել է:

Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, SpaceX-ում չէին սպասում, որ վայրէջքը հաջող կանցնի բարձր ուղեծրի պատճառով:

SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը Twitter-ում տեղեկացրել է, որ հրթիռը բարդ վայրէջք է կատարել` ընդգծելով, որ իրենք հույս չունեին, որ վայրէջքն ընդհանրապես կստացվի:

SpaceX-ը հինգերորդ փորձից արձակել է Falcon 9 հրթիռը Ֆլորիդայի տիեզերակայանից: Հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 արբանյակը:

tert.am

6/3/2016