Բրիտանական իշխանություններն ընդունել են երկրում ստրկության տարածումը
https://parstoday.ir/hy/news/world-i69490-Բրիտանական_իշխանություններն_ընդունել_են_երկրում_ստրկության_տարածումը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդունել են, որ «Միացյալ Թագավորության յուրաքանչյուր մեծ քաղաքում» բարգավաճում է ստրկությունը ու մարդկանց առեւտուրը, հայտնում է The Independent-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 15:20 Asia/Tehran
  • Բրիտանական իշխանություններն ընդունել են երկրում ստրկության տարածումը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդունել են, որ «Միացյալ Թագավորության յուրաքանչյուր մեծ քաղաքում» բարգավաճում է ստրկությունը ու մարդկանց առեւտուրը, հայտնում է The Independent-ը։

Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հրապարակել է զեկույց, որում հայտնել է, որ հիմա ստրկությունը ավելի շատ է տարածված, քան  ենթադրվում էր։

«Տարեցտարի ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են դառնում շահագործման ու անարգանքի աննախադեպ ձեւերի օբյեկտներ»,- նշել են մարդկանց առեւտրի զոհերի բացահայտման կազմակերպությունից։

Նշում են, որ հիմա ամբողջ երկրում ոստիկանները հարյուրավոր գործողություններ են իրականացնում՝ նման դեպքեր բացահայտելու համար։ Մարդկանց առեւտրի օբյեկտներ են հաճախ դառնում 12-ամյա երեխաներ, որոնց վաճառում են Միացյալ Թագավորությունում։

Եվ այսպես, մայիս- հունիս ամիսներից Միացյալ Թագավորությունում իրականացվել է 111 կալանավորում՝ մարդկանց առեւտրի մեջ կասկածանքով, 130 մարդ նորից ազատության մեջ է հայտնվել։ Մարդկանց պահում էին սեռական ու աշխատանքային ստրկության մեջ։

News.am