Ամերիկյան աղբյուրներ. Դոնալդ Թրամփը ցանկանում է խափանել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i69590-Ամերիկյան_աղբյուրներ._Դոնալդ_Թրամփը_ցանկանում_է_խափանել_ՀԳՀԾ_ն
Ամերիկյան որոշ աղբյուրներ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը ձգտում է խանգարել ու խափանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 03:03 Asia/Tehran
  • Ամերիկյան աղբյուրներ. Դոնալդ Թրամփը ցանկանում է խափանել ՀԳՀԾ-ն

Ամերիկյան որոշ աղբյուրներ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը ձգտում է խանգարել ու խափանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան որոշ աղբյուրներ, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունն ուրբաթ օրը «Ալ-Հայաթ»  օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել են. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնության շուրջ Սպիտակ տան քննարկումների ավարտին նպատակ ունի հայտարարել, որ Իրանը խախտել է այս համաձայնությունը»:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ Թրամփի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր 90 օր մեկ անգամ բացատրություն ներկայացնելով Կոնգրեսին, հայտարարել միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության կամ անհավատարմության մասին:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը երկու անգամ քննարկումներ կատարելուց հետո հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնությանը:

Սպիտակ տան հետ սերտ կապերի մեջ գտնվող որոշ աղբյուրներ հայտարարել են, որ մեծ հավանականությամբ ԱՄՆ-ի վարչակազմը այս անգամ հոկտեմբեր ամսին՝ երրորդ վերատեսության ավարտին, հայտարարելու է այն մասին, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն: