ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից դուրս գալու դեպքում կհայտնվի գլոբալ մեկուսացման մեջ
Սպիտակ տան նախկին խորհրդականն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու դեպքում կհայտնվի գլոբալ մեկուսացման մեջ:
Սպիտակ տան նախկին խորհրդական Ֆրանկ Վան Հիփելն այսօր ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Իրանի և «5+1» խմբի միջև կնքված միջուկային գործարքից դուրս գալը ԱՄՆ-ին վնաս է լինելու»:
Ֆրանկ Վան Հիփելը նշել է. «Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Իրանի իրավունքն է և չի հակասում է ՀԳՀԾ-ին»:
Սպիտակ տան նախկին խորհրդականի խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտումներ է թույլ տալիս ՀԳՀԾ-ի իրագործման գործընթացում:
«Ոչ մի փաստարկ չկա այն մասին, թե Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները խախտած լինի»,ասել է Ֆրանկ Հիփելը:
Դոնալդ Թրամփը մշտապես թերագնահատում է Իրանի և «5+1» խմբի միջև կնքված համաձայնագիրը և պահանջում է փոխել այն: