Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ
https://parstoday.ir/hy/news/world-i69722-Գիտնականները_91_հրաբուխ_են_հայտնաբերել_Անտարկտիկայի_սառցաշերտի_տակ
Գիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 15:59 Asia/Tehran
  • Գիտնականները 91 հրաբուխ են հայտնաբերել Անտարկտիկայի սառցաշերտի տակ

Գիտնականները հայտնաբերել են երկրի ամենամեծ հրաբխային գոտին, որը գտնվում է 2կմ խորության վրա՝ Անտարկտիկայի արևմտյան հատվածի հաաստ սառցաշերի տակ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառցաշերտի տակ 91 հրաբուխ կա: Դրանցից ամենամեծի բարձրությունը մոտ 4.000մ է, մինչդեռ ամենացածրը 100մ է:

Պարբերականը մանրամասնում է, որ նախկինում նույն տեղանքում հայտնաբերվել էր 47 հրաբուխ:

Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե որքան ակտիվ են հրաբուխները: Ըստ գիտնականների՝ դա պետք է անել հնարավորինս արագ:

Մենք պարզապես ապշած ենք, քանի որ չէինք էլ ենթադրում, որ այստեղ այսքան հրաբուխ կա,-նշել է գիտական թիմի անդամներից մեկը:

Tert.am