Թուրքիայում 13 մարդ է ձերբակալվել` ՔԲԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելու համար
Օգոստոս 14, 2017 07:51 Asia/Tehran
Թուրքիայի Հաքարի նահանգի ոստիկանության կենտրոնը հայտարարել է, որ PKK-ի համար քարոզչություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 13 մարդ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ Քուրդստանի բանվորական կուսակցության համար քարոզչություն կատարելուց բացի, ձերբակալվածները նաև մեղադրվում են հրահրիչ քայլեր կատարելու և հասարակական կարգը խանգարելու մեջ:
2012թ. դեկտեմբերին մեկնարկեց Թուրքիայում քրդերի հարցի կարգավորման խաղաղ գործընթացը, սակայն 2015թ. հուլիսին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այն դադարեց և բախումներ սկսվեցին Թուրքիայի բանակի և PKK-ի միջև:
Հրապարակված տվյալների համաձայն` 2015թ. հուլիսից ի վեր սպանվել են նվազագույնը 600 թուրք բանակայիններ և ավելի քան յոթ հազար ՔԲԿ-ի զինյալներ:
Պիտակ