Սիեթլում բախվել են Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում այդ երկրի նախագահի կողմնակիցների ու ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել բախումներ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան հայրենասիրական երթ կազմակերպելու մասին Դոնալդ Թրամփի կողմնակիցների և պահպանողական մի խմբի հայտարարությունից հետո, այդ երկրի նախագահի մի խումբ ընդդիմադիրներ երկուշաբթի օրը նրա դեմ հանրահավաք են անցկացրել:
ԱՄՆ-ի ոստիկանության ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտվել են արցունքաբեր գազից, մահակներից ու ռետինե գնդակներից: Բերման են ենթարկվել մի խումբ ցուցարարներ:
Ուրբաթ օրվանից սկսած մինչև շաբաթ գիշեր, Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլ քաղաքում ցույցեր անցկացրեցին սպիտակամորթների ցեղային գերազանցության կողմնակիցները և նրանց ընդդիմադիրները : Ցույցերհ ընթացքում տդղյ ունդցան բախումներ:
Շաբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին առնվազն երեք և վիրավորվեցին տասնյակ մարդին: