ՀԳՀծ-ի դեմ Վաշինգտոնի խափանարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i69872-ՀԳՀծ_ի_դեմ_Վաշինգտոնի_խափանարարությունները
ՌԴ-ի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամն ասել է.«Մոսկվան համարում է, որ ՀԳՀԾ-ի չգործադրվելու պատճառը Վաշինգտոնի խափանարարություններն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2017 14:57 Asia/Tehran
  • ՀԳՀծ-ի դեմ Վաշինգտոնի խափանարարությունները

ՌԴ-ի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամն ասել է.«Մոսկվան համարում է, որ ՀԳՀԾ-ի չգործադրվելու պատճառը Վաշինգտոնի խափանարարություններն են»:

Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում, Սենատոր Օլեգ Մորոզովն ասել է.« «5+1» խմբի անդամ երկրները բազմիցս ասել են, որ Իրանը լիովին գործադրում է ՀԳՀԾ-վ ստանձնած միջուկային հանձնառությունները»:

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ՀԳՀԾ-ի գործադրման դեմ իր խափանարարություները»,-հավելել է նա:

Ռուս պաշտոնիայի խոսքերով, մեծ հավանականությամբ ԵՄ-ն նույնպես կհովանավորի «5+1» խմբի երկրների մասնակցությամբ նիստ գումարելու մասին ՌԴ-ի պահանջը, քանի որ Ւրանի հետ հարաբերություններում անկայունություն չի հանդուրժում:

ՌԴ-ի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ջաբարովը ևս նախազգուշացրել է.«ՀԳՀԾ-ն ապահովում է տարածաշրջանի կայունությունը և Սպիտակ Տունը պետք է հարգի իր պարտականությունները»:

Երեքշաբթի օրը Իրանի խորհրդարանում ունեցած ելությում նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Եթե Վաշինգտոնը շարունակի Իրանի դեմ շրջափակումներ սահմանել, Թեհրանը կարող է կարճ ժամանակի ընթացքում դուրս գալ ՀԳՀԾ-ից»: