ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում է հայտնաբերել կառավարության ընդդիմադիներին
https://parstoday.ir/hy/news/world-i69892-ԱՄՆ_ի_արդարադատության_նախարարությունը_փորձում_է_հայտնաբերել_կառավարության_ընդդիմադիներին
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում է պարզել նախագահի դեմ ցույցերին մասնակցողների ինքնությունն ու անձնական տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 03:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում է հայտնաբերել կառավարության ընդդիմադիներին

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում է պարզել նախագահի դեմ ցույցերին մասնակցողների ինքնությունն ու անձնական տվյալները:

Լոնդոնում տպագրվող «Ինդիփենդենթ» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը «Dreamhost» ընկերությունից պահանջել է իրեն տրամադրել հակապետական ցույցերը կազմակերպող կայքի տվյալները:

Լոս Անջելեսում հաստատված «Dreamhost» վեբհյուրընկալ ընկերությունը հակառակելով անհատների ինքնությունը բացահայտելու համար ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պահանջին, դա կառավարության կողմից  ուժի չարաշահման բացահայտ օրինակ է համարել:

«Dreamhost»-ը կառավարվում է ԱՄՆ-ի կառավարության մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների միջոցով և վերջին ամիսներին ԱՄՆ նախագահի դեմ հանրահավաքների կազմակերպման հարցում ակտիվ դերակատարություն է ունեցել: